Հաճախ տրվող հարցեր
- Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ վարկի տրամադրման համար
-գրավադրվող տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անձնագիրը,
-սոցիալական քարտը,
-տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը,
-տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայագիրը
- Որքա՞ն ժամանակով են տրամադրվում վարկերը
-գրավատունը տրամադրում է կարճաժամկետ սպառողական վարկեր առավելագույնը 180 օր ժամկետով
- Ինչպե՞ս են հաշվարկվում վարկի տոկոսները
-տոկոսավճարները հաշվարկվում և գանձվում են միայն օգտագործված օրերի համար
- Որտե՞ղ է պահպանվում գրավադրված մեքենան
-գրավատուն հանձնված գույքը պահպանվում է անվտանգության համակարգով ապահովված փակ տարածքում և չի շահագործվում
- Հնարավո՞ր է վարկը մարել ժամկետից շուտ
-Այո, ընդ որում վարկի վաղաժամկետ մարման դեպքում որևէ տուգանք չի կիրառվում, իսկ տոկոսավճարները գանձվում են միայն օգտագորված օրերի համար
- Եկամուտը հաստատող ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
- Գրավատունը վարկը տրամադրում է առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի
- Գրավի առարկան մնում է գրավատանը, թե՞ գրավատուի մոտ
- Համաձայն ՀՀ Քաղ. Օրենսգրքի 255 հոդվածի 3 կետի գրավի առարկա հանդիսացող ավտոմեքենան մնում է գրավատանը մինչև վարկային պարտավորությունների ամբողջական մարումը