Վարկեր ավտոմեքենաների գրավադրմամբ
«Լոմբարդիա» ավտոգրավատունը տրամադրում է կարճաժամկետ սպառողական վարկեր ավտոմեքենաների գրավադրմամբ: Գրավադրված գույքը հանձնվում է գրավատուն և պահպանվում է հուսալի անվտանգության համակարգով ապահովված փակ տարածքում, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելվում է: Գրավադրված գույքն ապահովագրվում է գրավատան հաշվին՝ գնահատված արժեքի 100%-ի չափով:
Գրավատունը մասնագիտացված է միայն ավտոմեքենաների գրավադրմամբ, ինչը հնարավորություն է տալիս առավել պրոֆեսիոնալ մոտենալ գրավադրվող մեքենայի տեխնիկական վիճակին, տեղում գնահատել մեքենան և տրամադրել մաքսիմալ գումար՝ հաշվի առնելով ոչ միայն մեքենայի տարեթիվն ու արտաքին վիճակը, այլև նույնիսկ ամենաչնչին առավելությունները:
Վարկերը տրամադրվում են.
- առանց ձևակերպման վճարի
- առանց կայանման վճարի
- առանց 0-ական տեղեկանքների
- առանց եկամուտ հաստատող փաստաթղթերի
ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Վարկի տոկոսադրույքը կախված է գրավադրվող մեքենայի արտադրման տարեթվից: Ընդ որում՝ որքան նոր է մեքենան, այնքան ցածր է վարկի տոկոսադրույքը:
*Տոկոսագումարների գանձումը կատարվում է օրական հաշվարկով.
Ավտոմեքենայի տարեթիվ | Տոկոսադրույքներ | ||
---|---|---|---|
Օրական | Ամսական | Տարեկան | |
մինչև 2010թ. ներառյալ արտադրության տրանսպորտային միջոցների դեպքում | 0.17% | 5.1% | 62.05% |
2011-2018թթ. ներառյալ արտադրության տրանսպորտային միջոցների դեպքում | 0.13% | 3.9% | 47.45% |
2019-2022թթ. ներառյալ արտադրության տրանսպորտային միջոցների դեպքում | 0.12% | 3.6% | 43.80% |
2023թ. տարեթվի արտադրության տրանսպորտային միջոցների դեպքում | 0.10% | 3.0% | 36.5% |